Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. մայիսի 8-ի հրամանագրերով ձևավորվեց Հայաստանի Հանրապետության «նոր» կառավարությունը՝ նախկին վարչապետի գլխավորությամբ: Կառավարության ներկա կազմում կա ընդամենը 3 նոր նախարար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության նախկին ղեկավարին և անդամների մեծ մասին վերանշանակելը հավաստումն է այն բանի, որ երկրի ղեկավարը դրական է գնահատել նրանց կատարած աշխատանքը, գոհ է նրանց կառավարած ոլորտներում առկա վիճակից, ուստիև արժանին է մատուցել նրանց՝ վերանշանակելով իրենց պաշտոններում: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը 2008թ.-ից զբաղեցնող Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկրում էլ ավելի խորացավ աղքատությունը և ահագնացող չափերի հասան արտագաղթի ծավալները: Շարունակելու են պաշտոնավարել նաև այն նախարարները (ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյան, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյան), որոնց կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ մամուլի հրապարակումներն այդպես էլ պատկան մարմինների կողմից չհետաքննվեցին, ինչպես նաև նրանք, ովքեր դրսևորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհարիր վարքագիծ։
Երկրի կառավարումը նման անձանց վստահելը կասկածի տակ է դնում երկրում աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության հաստատման, բնական պաշարների կառավարման և շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հեռանկարները: Այն նաև թույլ է տալիս եզրակացնել, որ հանրության մի զգալի մասի կարծիքները և տրամադրությունները Հայաստանում օրակարգ չեն ձևավորում և արհամարհվում են: Իշխանություններին բավական է հաշվետու լինել միայն այն ուժերի առջև, ովքեր ապահովում են համակարգի վերարտադրությունը:
Այսպիսի պայմաններում, զավեշտալի են հնչում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների հավաստիացումները: Խմբակային շահերով առաջնորդվող իշխանությունը կարող է երաշխավորել միայն խմբակների քաղաքական և տնտեսական բարգավաճում:
Իշխանությունների հավաստիացումները զավեշտալի են

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն