Լրահոս

17.05.2013 09:33


Պայթյուն` փլուզման ուղեկցությամբ

Պայթյուն` փլուզման ուղեկցությամբ

Մայիսի 17-ի ժամը 01։44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից մասնակի փլուզվել են շենքի կոնստրուկցիոն տարրերը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալի թիկնակը` 0,5 քմ, փլուզվել են տան միջնապատերը` 35 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը