2013թ. մայիսի 15-ին Նարեկ Վարազդատյանը ստացել է իր` ՀՀ աշխատանքի պետական տեսչության ուղղված վարչական վարույթ հարուցելու և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դիմումի հիման վրա պատրաստված պատասխան գրությունը, որով դպրոցի տնօրենին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումները վերացնելու և կանխարգելելու վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը վարչական վարույթի ամբողջականությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կողմերին ծանուցել էր վարչական լսման օրվա և ժամի վերաբերյալ, որի ժամանակ կողմերին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց փաստարկները:
Աշխատանքի պետական տեսչության արձանագրության մեջ Վարազդատյան ազգանունը գրվել է հետևյալ կերպ- Վարազդաթիան: Աշխատանքի պետական տեսչության գրության մեջ միայն ներկայացված են փաստերը և տեսչության կողմից վարչական վարույթի շրջանակներում բացահայտված ակնհայտ խախտումները, որոնք թույլ են տրվել դպրոցի տնօրենի կողմից: Գրությունը որևէ ձևով չի պատճառաբանվել, նրանից իսպառ բացակայում է պատճառաբանական մասը:
Դիմումի վերաբերյալ իրականացված վարչական վարույթի շրջանակներում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը որոշում կայացնելու փոխարեն պատասխանել է գրությամբ, որն ըստ էության չի համարվում որոշում` այնինչ տեսչությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր էր կայացնել որոշում, որով վարչական պատասխանատվության կենթարկվեր Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 1695 հոդվածի խախտման հիմքով:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱՊՏ-ն շեղվելով ներկայացված դիմումի բովանդակությունից հարկ է համարել կողմին տեղեկացնել այն մասին, որ աշխատանքային իրավունքի պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով և գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:
Ինչ վերաբերվում է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին տրված հանձնարարականին, հարկ է նշել, որ տեսչությունը տվել է ընդհանուր բնույթի հանձնարականներ` այն է ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, աշխատողներին սահմանված կարգով ծանուցել կազմակերպության ներքին իրավական ակտերի մասին, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնել աշխատանքային օրենսգրքի դրույթներին, այսինքն վերը նշվածից կարելի է փաստել, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը այս հանձնարարականները տալիս շեղվել է ներկայացված դիմումի բովանդակությունից և պահանջից` սրբագրելով Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենի անօրինական գործողությունները:
Մնում է միայն կրկեսի բացումը հնարավորինս շուտ լինի, որպեսզի մի շարք «Կլոուններ» աշխատեն իրենց համապատասխան վայրերում…
Ցինիզմի հերթական դրսևորումը

Նարեկ Վարազդատյան