Լրահոս

16.05.2013 17:12


Մեղադրվում է խարդախության համար

Մեղադրվում է խարդախության համար

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կաշառք տալու պատրվակով Մ. Թովմասյանի կողմից ուրիշի գույքը խարդախության եղանակով հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Է. Քոչարյանին փաստացի պատկանող վրացական պետհամարանիշով Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի` գողացված լինելու վերաբերյալ իբր ոստիկանությունում առկա գործին ընթացք չտալու համար ոստիկանին կաշառք տալու պատճառաբանությամբ Մ. Թովմասյանը Է. Քոչարյանից պահանջել է խոշոր չափի գումար:
Նախաքննության տվյալներով` ոչ մի տեղ չաշխատող Մ. Թովմասյանը 2012թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 5-ին նրանից համապատասխանաբար ստացել է 2000 ԱՄՆ դոլար և 600 000 ՀՀ դրամ գումար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը