Արմեն Ռուստամյան. «Ժողովրդի մեծամասնությունը կհայտնվի թշվառ վիճակում»(տեսանյութ)
Այսօր գազի թանկացման դեմ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի գործողության մասնակցիների թվում էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով լրագրողների հետ զրույցում ասել է.
«Ես վստահ էի, որ այս բողոքի ակցիաները գնալով ավելի լայն թափ են ստանալու, որովհետև այն, ինչ պլանավորվում է իրականացնել, աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում։ Մանավանդ՝ եթե նկատի ունենանք աղքատության, գործազրկության այն մակարդակը, որն այսօր արդեն մխիթարիչ չէ: Աննախադեպ, թռիչքային ձևով գների բարձրացումը շղթայական ռեակցիայով կազդի մնացած բոլոր ապրանքատեսակների և ծառայությունների վրա: Մեր կարծիքով՝ գազի թանկացումն արդեն իսկ գոյություն ունեցող 60-70% աղքատությունը կդարձնի կատարյալ: Կմնան 3-5% տոկոս գերհարուստներ, իսկ ժողովրդի մեծամասնությունը կհայտնվի թշվառ վիճակում»։
Ռուստամյանը նկատեց, որ մինչև հիմա մեզ համոզում էին, թե Հայաստանը Ռուստաստանի ռազմավարական դաշնակից է, բայց հրապարակված այս թվերով Ռուսաստանը առևտուր է անում եվրոպական երկրների հետ: Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ կառավարության ապաշնորհությունն իր գագաթնակետին կհասնի, եթե թույլ տա այսպիսի թռիչքային գնաճ: