Ձևավորվում է միգրացիոն վիճակագրական ցուցանիշների համակարգ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մեր երկրում ներդնել ապակենտրոնացված ճանապարհով միգրացիոն վիճակագրական համակարգ։ Ենթադրվում է միգրացիոն վիճակագրական ցուցիչների համակարգ ներդնել այն բոլոր մարմիններում, որտեղ կան վիճակագրական ցուցիչներ, ապա դրանք փոխանցել ՀՀ ազգային վիճծառայություն` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տեղեկատվական զեկույցներ ներառելու և հրապարակելու նպատակով։ Այժմ անցում է կատարվում այդ համակարգի ձևավորմանը։ Նման մոտեցումը համահունչ է նաև միջազգային պրակտիկային։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման և անվտանգության վերահսկողության գործընթացը համապատասխանեցրել է Եվրամիության կանոնակարգերին։ Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Միջազգային առողջապահական կանոնների համաձայն առանձին պետական կառավարման մարմինների իրավասություններին, ինչի շնորհիվ կկանոնակարգվեն ներդրման գործընթացին, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող շահագրգիռ մարմինների գործառույթները նույն կանոնների պահանջների կատարման համատեքստում։
Ձևավորվում է միգրացիոն վիճակագրական ցուցանիշների համակարգ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մեր երկրում ներդնել ապակենտրոնացված ճանապարհով միգրացիոն վիճակագրական համակարգ։ Ենթադրվում է միգրացիոն վիճակագրական ցուցիչների համակարգ ներդնել այն բոլոր մարմիններում, որտեղ կան վիճակագրական ցուցիչներ, ապա դրանք փոխանցել ՀՀ ազգային վիճծառայություն` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տեղեկատվական զեկույցներ ներառելու և հրապարակելու նպատակով։ Այժմ անցում է կատարվում այդ համակարգի ձևավորմանը։ Նման մոտեցումը համահունչ է նաև միջազգային պրակտիկային։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման և անվտանգության վերահսկողության գործընթացը համապատասխանեցրել է Եվրամիության կանոնակարգերին։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Միջազգային առողջապահական կանոնների համաձայն առանձին պետական կառավարման մարմինների իրավասություններին, ինչի շնորհիվ կկանոնակարգվեն ներդրման գործընթացին, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող շահագրգիռ մարմինների գործառույթները նույն կանոնների պահանջների կատարման համատեքստում։