Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և փամփուշտներ՝ մետրոյի կայարանի դռների մոտ
Մայիսի 15-ին՝ ժամը 11։15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և փամփուշտներ՝ մետրոյի կայարանի դռների մոտ
Մայիսի 15-ին՝ ժամը 11։15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: