Լրահոս

16.05.2013 16:08


«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գրանցվել է

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գրանցվել է

Այսօր՝ 2013թ. մայիսի 16-ին, ԼՂՀ իրավաբանական անձնաց պետական ռեգիստրը գրանցել է Արցախի տարածքում գործող տասնմեկերորդ կուսակցությունը` ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Կուսակցությունն ընդդիմադիր է Արցախի իշխանություններին, որտեղ հիմնականում ներկայացված են «Ազատ Հայրենք», «Արցախի ժողովրդավարական» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Կուսակցությունը նպատակ ունի Արցախի Հանրապետությունում հասնել իշխանության և բիզնեսի տարանջատմանը, հնարավորինս բնապահպանական ուղղվածության տնտեսության ստեղծմանը, գյուղական աղքատության վերացմանն ու գյուղական ենթակառուցվածքների արդիականացմանը, սոցիալական ապահովության նոր համակարգի ստեղծմանը, ապակենտրոնացմանը:

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2013թ. փետրվարի 24-ին, Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում: Մինչև կուսակցական բոլոր մարմինների ձևավորումը կուսակցությունը կղեկավարվի ժամանակավոր վարչության կողմից: Կուսակցության նախագահը Հայկ Խանումյանն է:

Այս խորագրի վերջին նյութերը