Լրահոս

16.05.2013 22:06


Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր

Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր

Մայիսի 17-ի ժ. 15։00–ին «Դինամո» մարզադահլիճում կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը` Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց մասնակցությամբ:

Բացման արարողությունից հետո Դինամո մարզադաշտում կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները, այնուհետև լողի, բոուլինգի, դաշտային թենիսի և վազքի մրցումները` Ակվատեկ ջրային համալիրում, Արենա բոուլինգ և Օրանժ թենիսի ակումբներում:

Մայիսի 18-ին փակման արարողության ժամանակ կամփոփվեն արդյունքները, մասնակիցներին կտրվեն մրցանակներ, այնուհետև մի քանի շնորհավորական ելույթներից հետո տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն:

Միջոցառումները կազմակերպում է «Արաբկիր» բժշկական համալիրը՝ «ԱՍՏԵԼԱՍ Ֆարմա Յուրոպ» ընկերության աջակցությամբ:

Սպորտային խաղերին մասնակցությունը և հետագա մարզումները կնպաստեն Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի բարելավմանը:

Այս խորագրի վերջին նյութերը