ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Համիշ Քուփերին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպանին նշանակման առթիվ, նշելով, որ նա Նոր Զելանդիայի առաջին դեսպանն է Հայաստանում, և հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Քուփերը նշեց, որ բոլոր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար: Դեսպանը կարևորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ անցած տարի Նոր Զելանդիա կատարած այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրականացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին:
Անդրադարձ կատարվեց երկու երկրների համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:
Զրուցակիցները նաև կարևորեցին Նոր Զելանդիայի հայկական համայնքի որպես կապող օղակի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և կարևորեց Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: