Լրահոս

16.05.2013 15:06


Լեգենդար ռուսական ռոք խումբը հանդես կգա Երևանում

Լեգենդար ռուսական ռոք խումբը հանդես կգա Երևանում

Ռուսաստանյան լեգենդար «DDT» ռոք-խմբի համերգը Երեւանում տեղի կունենա հունիսի 16-ին՝ «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում:

«Լեգենդար խմբի պատմական համերգը Ժողովրդական դիվանագիտության շրջանակներում անցկացվող միջոցառումների արժանի եզրափակումը կլինի: Երեւանյան համերգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013-ի փետրվարին, եւ այն կկայանա հենց այն պատճառով, որ Յուրի Շեւչուկը (խմբի մենակատարը-խմբ.) ուզում է Հայաստան մեկնել»,-ըստ «Նովոստի-Արմենիայի»՝ տեղեկացրել է «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» կազմակերպիչ Մեելիս Կուբիտիսը:

Խմբի երեւանյան համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ փոքր դահլիճում: Համերգի կազմակերպիչն է Mezzo production-ը:

«DDT»-ն հիմնադրվել է 1980-ին Ուֆայում: Խմբի առաջատարը, հիմնադիրը, երգերի մեծ մասի հեղինակը պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, հասարակական գործիչ և պրոդյուսեր Յուրի Շեւչուկն է:

Այս խորագրի վերջին նյութերը