Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը օրըստօրե մեր ժողովրդին տանում է բարոյա-հոգեբանական անկման: Դարերի ընթացքում ամենածանր արհավիրքներին դիմակայած և իր դիմագիծը չկորցրած ազգը՝ ժողովուրդս հայոց, որը համաշխարհային մշակույթի հիմնադիրն ու կրողն է հանդիսանում, այսօր ամբոխի է վերածվում: Ժամանակի ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթները և արժեհամակարգը խարխլվում է:
Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու օծման արարողության «հյուրասիրությունից» մինչև Պռոշյանի Պանթեոնում տեղի ունեցածի պատասխանատվությունը այսօր ընկնում է մեզանից յուրաքանչյուրի վրա, լինի դա դիմություն, ընդդիմություն, իշխանություն, պետական այր, կամ հասարակ քաղաքացի:
Անհրաժեշտ է սթափվել, քանզի արդարացում չունի՝ ոտնձգությունը ազգի ու հայրենիքի համար զոհվածի նկատմամբ է, անարգվել է Պռոշյանի Զորաց Պանթեոնի նահատակների հիշատակը:
Հայրենակիցնե՛ր, հա՛յը, հայի տեսակը իրավունք չունի ամբոխի հոգեբանությամբ առաջնորդվելու:
Ժամանակն է կանգ առնելու…
Հայաստանի Հայ Օգնության Միությունը հորդորում է, պահանջում է սթափվել և թշնամուն հատուկ վանդալիզմի երևույթներից ձերբազատվել:
Անհրաժեշտ է սթափվել

Հայ Օգնության Միություն