ՀԾԿՀ–ի նախագահը հայտարարել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌոբերտՆազարյանը հանդիպել է կառավարության շենքի մոտից երթով հանձնաժողով գնացած ցուցարարների պատվիրակության հետ: Ցուցարարների մի մասն էլ երթով շարժվել է դեպի նախագահական նստավայր՝ բողոքելով Հայաստանում գազի թանկացման դեմ։
ՀԾԿՀ–ի նախագահն ասել է, որ «ՀայՌուսգազԱրդ» ընկերության կողմից սահմանի վրա գազի գինը 270 դոլար սահմանելու առաջարկի վերաբերյալ հանձնաժողովը հանրայինլսումներ է նախաձեռնել։
Նա նաև ընդգծել է՝ գազիգինը, միևնույն է, բարձրանալուէ, և միայն պետք է միջոցներ ձեռնարկվեն հնարավորինս քիչ բարձրանալու ուղղությամբ։
–Քանիորգազիգիննայսպեսթեայնպեսբարձրանալուէ, հարկավորէզուգահեռսկսելէլեկտրաէներգիայիսակագներիվերանայմանգործընթացը,–ավելացրել է նա։
Ռոբերտ Նազարյանը նաև ընդգծել է, որ ՀԾԿՀ–ին ներկայացված հայտը կարող է ամբողջությամբ մերժվել, եթե այն չի համապատասխանում է իրենց կողմից սահմանված բոլոր կարգերին, բայց «ՀայՌուսգազԱրդ»–ի ներկայացրած հայտը համապատասխանում է դրանց։
ՀԾԿՀ–ի նախագահը հայտարարել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանդիպել է կառավարության շենքի մոտից երթով հանձնաժողով գնացած ցուցարարների պատվիրակության հետ: Ցուցարարների մի մասն էլ երթով շարժվել է դեպի նախագահական նստավայր՝ բողոքելով Հայաստանում գազի թանկացման դեմ։
ՀԾԿՀ–ի նախագահն ասել է, որ «ՀայՌուսգազԱրդ» ընկերության կողմից սահմանի վրա գազի գինը 270 դոլար սահմանելու առաջարկի վերաբերյալ հանձնաժողովը հանրային լսումներ է նախաձեռնել։
Նա նաև ընդգծել է՝ գազի գինը, միևնույն է, բարձրանալու է, և միայն պետք է միջոցներ ձեռնարկվեն հնարավորինս քիչ բարձրանալու ուղղությամբ։
–Քանի որ գազի գինն այսպես թե այնպես բարձրանալու է, հարկավոր է զուգահեռ սկսել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը,–ավելացրել է նա։
Ռոբերտ Նազարյանը նաև ընդգծել է, որ ՀԾԿՀ–ին ներկայացված հայտը կարող է ամբողջությամբ մերժվել, եթե այն չի համապատասխանում է իրենց կողմից սահմանված բոլոր կարգերին, բայց «ՀայՌուսգազԱրդ»–ի ներկայացրած հայտը համապատասխանում է դրանց։
7or.am