Լրահոս

16.05.2013 12:19


Դեսպան Սեյրանյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Դեսպան Սեյրանյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Մայիսի 14-ին Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Բռնոյի` Չեխոսլովակիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը եւ Եվրամիությունը» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 43,000 ուսանող:

Դեսպան Սեյրանյանը հեղինակավոր ԲՈՒՀ-ի ուսանողա-դասախոսական կազմի շուրջ իննսուն անդամներին հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը: «Մեր օրակարգում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Այս գործընթացների իրագործման փուլում Չեխիան եւ Սլովակիան կարող են մեծ դերակատարում ունենալ», - նշեց հայ դիվանագետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը ծրագրվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը