Կառավարությունը «Սպայկա» ընկերությանն այլ տարածք կտրամադրի
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել է մեկ ուրիշ տարածք տրամադրել «Սպայկա» ընկերությանը, որը նաև գյուղմթերքների արտահանմամբ է զբաղվում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հրդեհ էր բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում, որը մինչ այժմ չի հաջողվում մարել: Երեքհարկանի շինությունը՝ մոտ 3000 քմ մակերեսով, ամբողջությամբ այրվել է:
Կառավարության այսօրվա նիստում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհից օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակ չկա։

7or.am