Տնտեսական

16.05.2013 11:40


Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված հայտին, որով նախատեսվում է Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել մինչև 67%–ով։ Վարչապետն ասել, որ պաշտոնական նամակ է ուղարկել ՀԾԿՀ-ի նախագահին՝ արձանագրելով, որ ՀՀ կառավարությունը 30%-ով կսուբսիդավորի գազի սակագինը, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներն օժանդակություն կստանան։

Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ»–ն առաջարկում է գազի գինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի:

Նշենք նաև, որ կառավարության նիստին զուգահեռ՝ կառավարության շենքի դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի գործողություն են իրականացնում ընդդեմ գազի սակագնի բարձացման: Նրանք վեր են պարզել «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում», «Հայռուսգազարդ+ՀՀԿ=գենոցիդ», «Գազի գնի բարձրացումը կդառնա վարչախմբի տապալման սկիզբ» կարգախոսներով պաստառներ: Ցուցարարներին է մոտցել կառավարության նամակների և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, վերցրել բողոք–նամակը և խոստացել, որ կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի գազը քիչ թանկանա։

Ընդդեմ գազի թանկացման սկսվել է նաև ստորագրահավաք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը