Լրահոս

16.05.2013 19:20


Ինչի և ում հաշվին է խնայողություն անում առողջապահության նախարարությունը

Ինչի և ում հաշվին է խնայողություն անում առողջապահության նախարարությունը

2005 թվականից հոգեկան խնդիր ունեցող անձանց հնարավորություն է ընձեռնվել ստանալ նոր սերնդի բարձր արդյունավետություն ունեցող դեղ՝ «Զիպրեքսա», որը գնվել է ՀՀ ԱՆ կողմից և հիվանդներին տրվել է անվճար: 2010թ.-ից սկսվեցին դեղորայքի հաճախակի ընդհատումներ: «Հոգեկան առողջության վերականգման ասոցիացիա»-ի շնորհիվ խնդիրը ստանում էր դրական լուծում և հիվանդները շարունակում էին ստանալ Զիպրեքսա:

Ի շնորհիվ այդ դեղորայքի բազմաթիվ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն ունեցան շարունակել ուսումը, կրթությունը, աշխատանքը, ամուսնացան և ինտեգրվեցին հասարակություն: Կարևոր է նաև, որ ԱՆ-ն ներկայիս պահին ունի հնարավորության որևէ այլ երկրում նախադեպը չունեցող ցածր գնով ձեռք բերել «Զիպրեքսա» դեղը:

Սակայն մայիսի 7-ին ԱՆ-ի 2-րդ կիսամյակի համար կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը հարկ չհամարեց բացատրություն տալ նոր ներկրվող դեղորայքի ծագման և որակի վերաբերյալ՝ կոպիտ ձևով ուղղորդելով ԱՆ: Սակայն յուրաքանչուր անձի իրավունքն է՝ իմանալու, թե ինչ որակի դեղ է ինքը ստանալու:

Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք և նրանց հարազատները՝ ի դեմս մեր հասարակական կազմակերպության, նամակով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ԱՆ նախարարին: Մենք շարունակելու ենք պայքարելը մինչև հարցի դրական լուծումը:

Ունենք տեղեկություն, որ դեղորայքի հումքը ունի հնդկական ծագում, որևէ օգտագործման փորձ չունի ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում, անգամ Հնդկաստանում: Անհրաժեշտության դեպքում կտրամադրենք լրացուցիչ տեղեկություն:

«Հոգեկան առողջության վերականգման ասոցիացիա»

Հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը