Լրահոս

16.05.2013 10:58


Հայկ Բալանյան. «Գազի գնի բարձրացման պատճառով արտագաղթը կմեծանա»

Հայկ Բալանյան. «Գազի գնի բարձրացման պատճառով արտագաղթը կմեծանա»

Հարցազրույց տնտեսագետ Հայկ Բալանյանի հետ

–«ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստանում գազի գինը 64–67%-ով բարձրացնելու հայտ է ներկայացրել: Պատահակա՞ն եք համարում, որ հենց այս օրերին նման առաջարկով հանդես եկավ։

–Պատահական չէ՛: Կարծում եմ՝ սպասեցին ընտրությունների ավարտին և նոր հայտարարեցին: Մինչև ընտրությունները մամուլում եղել էին լուրեր, որ գազի գնի բարձրացումը որոշված բան է, և վաղ թե ուշ դրա մասին պիտի հայտարարվեր ու գնի վերանայում կատարվեր:

Գազի գնի բարձրացումը ի՞նչ հետևանքներ կունենա երկրի և շարքային քաղաքացու համար։

Հայտարարված 64-67%–ով գինը չի բարձրացվի, մեր Կառավարությունը «հերոսական» ջանքերով գինը կբարձրացնի ավելի քիչ ծավալով, բայց նույնիսկ այդ դեպքում շարքային քաղաքացու համար դա մեծ հարված է: Գազի գնի բարձրացումը կազդի նաև ամբողջ տնտեսության վրա՝ սկսած հացի արտադրությունից: Նաև հետաքրքրական է, որ առաջարկում տրված է դրամի կանխատեսվող փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 420 դրամ, ինչը նշանակում է, որ կանխատեսվում է ամբողջ ներմուծման թանկացում, դրամի սղաճ և բնակչության իրական եկամուտների թանկացում:

Սոցիալական ընդվզման հնարավո՞ր է հասցնի գների համատարած այդ թանկացումը։

Կարծում եմ ո՛չ, ուղղակի արտագաղթը կմեծանա:

–Արդյոք չկա՞ օրենքով սահմանված տոկոսի չափ, որից ավելի միանգամից արգելվում է բարձրացնել որևէ ապրանքի գինը։

Ոչ, ֆիքսված տոկոսներ և թվեր չկան: Կա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ ներկայացված հաշվարկների հիման վրա որոշակի համաձայնեցման գործընթաց:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը