Լրահոս

16.05.2013 09:39


ՀՀ իշխանություններն այնքան են ցինիկացել, որ...

ՀՀ իշխանություններն այնքան են ցինիկացել, որ...

«Ապահով Հայաստանի իշխանիկները երեկ հերթական անակնկալը մատուցեցին. գազի սակագների բարձրացմանը զուգահեռ բարձրանալու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը: Ընդ որում` այս անգամ ոչ թե «Հայաստանի էլեկտրացանցեր» ռուսական ընկերությունն է համապատասխան դիմում ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին, այլ հանձնաժողովն է սեփական նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսել՝ «հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները»,-գրում է Ժողովուրդը»։

Թե ինչքան կբարձրանա այսօր գործող մեկ Կվտ/ժ 30 դրամ սակագինը, դեռ պարզ չէ, բայց փաստ է, որ ՀՀ իշխանություններն այնքան են ցինիկացել, որ ռուսական ընկերության ստանալիք շահույթը ավելի են կարևորում, քան հարազատ երկրի քաղաքացիների սոցիալական վիճակը: Իհարկե, հասկանալի է, որ գազի սակագնի բարձրացումից հետո պետք է թանկանա նաև էլեկտրաէներգիան, բայց գոնե սպասեին՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մտահոգվեր»:

Այս խորագրի վերջին նյութերը