ՀՅԴ. «Կատարվածը երկրում առկա անպատժելիության դրսևորումը չէ միայն»
«Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում` պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:
Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
Մեզ համար ակնհայտ է` նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ: Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը: Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել և՛ այս վանդալիզմի, և՛ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին: Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին