Հայաստանն այսօր պաշտոնապես կստանձնի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
Մայիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նիստում Նախարարների կոմիտեի նախագահությունը Անդորրայից պաշտոնապես կփոխանցվի Հայաստանին: Հիշեցնենք՝ նախօրեին նախագահությունը ստանձնելու նպատակով Ստրասբուրգ էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:
Հայաստանն այսօր պաշտոնապես կստանձնի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
Մայիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նիստում Նախարարների կոմիտեի նախագահությունը Անդորրայից պաշտոնապես կփոխանցվի Հայաստանին: Հիշեցնենք՝ նախօրեին նախագահությունը ստանձնելու նպատակով Ստրասբուրգ էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով: