Լրահոս

15.05.2013 16:21


«Հայոց համազգային շարժում» ՀԿ–ի հայտարարությունը

«Հայոց համազգային շարժում» ՀԿ–ի հայտարարությունը

2013թ. մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը:

Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների՝ հայտնում ենք հետևյալը`

1. «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց համազգային շարժում» հ/կ-ին և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):

2. Առանց «ՀՀՇ» հ/կ-ի համաձայնության «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է «Կուսակցությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների խախտում:

Ուստի խնդրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին՝ իրենց հրապարակումներում և հաղորդագրություններում «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն «ՀՀՇ» հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ «ՀՀՇ» հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս:

«Հայոց համազգային շարժում»հ/կ Նախագահ` Վ. Հայոցյան

Այս խորագրի վերջին նյութերը