Լրահոս

15.05.2013 14:12


Ինչո՞ւ են ամուսնալուծվում

Ինչո՞ւ են ամուսնալուծվում

«Հիմնականում ամուսնալուծությունների պատճառը դավաճանությունն է, ալկոհոլիզմը, թմրամոլությունը, կնամոլությունը, ինչպես նաև ամուսինների հոգեբանական անհամապատասխանելիությունը»,– Ընտանիքի միջազգային օրվան նվիրված ասուլիսում ասել է հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը։

Ըստ բանախոսի՝ բոլոր ընտանիքներում էլ գոյություն ունեն խնդիրներ, սակայն այն ընտանիքներում, որտեղ ավելի շատ են երեխաները, տարաձայնությունները ամուսինների միջև ավելի քիչ են լինում: Բացի այդ, կոնֆլիկտների հարցում մեծ դեր ունի նաև ամուսինների տարիքային տարբերությունները: Հոգեթերապևտը ամուսնական զույգերին խորհուրդ տվեց լինել զիջող:

Այս խորագրի վերջին նյութերը