«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հանրային միջոցառում մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Հյուսիսային պողոտային կից հրապարակում (Հյուսիսային պողոտա, 5): Մայիսի երրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:
Այս տարի միջոցառման 30-րդ տարելիցն է, և ողջ աշխարհը զանգվածային միջոցառումներ է նախատեսում այդ օրը: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությունը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրում է անցկացնել միջոցառումներ` մոմավառություն և «Քվիլթ» (քառակուսի կտորիկներից կարված ծածկոց), որոնք ուղղված են հանրության, մասնավորապես երիտասարդների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սևեռելուն: Այս ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, հայ աստղերի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրական պատմություններով քարտերի տարածմամբ:
Իմանցեք սեփական ՄԻԱՎ կարգավիճակը