Լրահոս

15.05.2013 13:32


Փորձագետ. «Հացը 10%-ով կթանկանա»

Փորձագետ. «Հացը 10%-ով կթանկանա»

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «Epress.am»-ի հետ զրույցում խոսել է «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ Հայաստանում գազի գինը մոտ 67%-ով բարձրացնելու առաջարկի մասին:

Նա նշել է, որ դեռ 2012թ. նոյեմբերի 1-ին է ասել, որ չընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է:

«Եթե հացի գնի մեջ գազի գինը կազմում է 10%, պատկերացնենք, որ գազը թանկանում է 65%-ով, սա նշանակում է, որ հացի գինը առնվազն 6,5%-ով կթանկանա: Քանի որ Հայաստանում շատ են գազով աշխատող տրանսպորտային միջոցները, հետևապես, ապրանքի տեղափոխման մեջ կմտնի տրանսպորտային թանկացումը: Այսինքն՝ նույն հացի վրա կնստի նաև տրանսպորտային ծախսը, այսինքն՝ հացը 10%-ով թանկանա: Մեզ մոտ էլ թանկացումը հիմնականում արվում է քաշի պակասեցմամբ, այսինքն՝ 10%-ով թեթև հաց կգնենք»,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը