Լրահոս

15.05.2013 10:57


Երեւանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթին նվիրված գիտաժողով

Երեւանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթին նվիրված գիտաժողով

Հայաստանի Մշակույթի նախարարությունը 2013թ. նոյեմբերի 20-22-ը Երեւանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահար-ցերին նվիրված «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հետեւյալ թեմաները՝
* Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում,
* հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին,
* հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին,
* ավանդական եւ ժամանակակից գորգը,
* գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին,
* գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման եւ ուսումնասիրման հիմնախնդիրները:
Գիտաժողովին կարող են մասնակցել ոլորտի բոլոր շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունները:

Այս խորագրի վերջին նյութերը