Հուլիսի 21-27-ը Իտալիայում` Վենետիկում, կազմակերպվելու է ամառային դպրոց, որը հիանալի հնարավորություն է մեկ շաբաթ աշխատելու առողջապահական ոլորտի մասնագետների, քաղաքականություն մշակողների և ձևավորողների հետ, վեր հանել բնակչության առողջությանն առնչվող ամենաարդիական ու հրատապ խնդիրները, ուսումնասիրել նոր մոտեցումներ և քննարկել դրանց արդյունավետությունն ու իրականացման ճանապարհին ընկած հնարավոր խոչընդոտները:
Ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում-հայտը` կից ուղարկելով նաև ինքնակենսագրություն (CV): Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ http://www.observatorysummerschool.org/ կայքէջից կամ նամակ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ամառային դպրոց Վենետիկում