Որպես մեղադրյալ են ներգրավվել ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ. Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ. Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա. Հարությունյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հ արությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ. Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Որպես մեղադրյալ են ներգրավվել ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ. Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ. Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա. Հարությունյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հ արությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ. Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: