Լրահոս

14.05.2013 17:19


ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ փոխդեսպանի հետ

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ փոխդեսպանի հետ

Մայիսի 14-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երևանի ավագանու անցած ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մասնավորապես շեշտել է իշխանությունների կողմից հայաստանյան ընտրական համակարգի ջախջախումը, ինչպես նաև պետական համակարգի տոտալիտար և կոռումպացված բնույթը, որպես Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման հիմնական խոչընդոտներ: Փոխդեսպանի խնդրանքով նա անդրադարձ է կատարել նաև Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավման հարցում Կոնգրեսի ունեցած մոտեցումներին:

Կոնգրեսի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել փոխդեսպան Դոնահյուին իր հետագա դիվանագիտական գործնեության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը