Լրահոս

14.05.2013 17:05


Գերատեսչական պարգևների հանձնման արարողություն Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից

Գերատեսչական պարգևների հանձնման արարողություն Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից

Մայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» եւ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալներ, պարգեւներ եւ արժեքավոր նվերներ հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին եւ արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւների հանձնման արարողության ավարտին դեսպան Մանուկյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման համար մղված մարտերի մասնակիցներին մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ նշեց, որ նրանց սխրանքը հայրենասիրության օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար:

Այս խորագրի վերջին նյութերը