Լրահոս

14.05.2013 16:25


Լուրջ առաջարկ հանրապետականներին

Լուրջ առաջարկ հանրապետականներին

Ախր էս երկրի չարիքը դուք եք, ես երկրի դժբախտությունների պատճառն էլ եք դուք, դուք եք, որ ծծում եք ժողովրդի արյունն ու ձեր անհագ ագահությամբ պառազիտի կյանք վարում: Ախր ընտրություններում էնքան գումար եք ծախսում, որ կարելի էր լուծել արտաքին պարտքի՝ արդեն չորս միլիարդ ու եսիմ ինչքան միլիոնի մարման խնդիրը: Կերել՝ կերել եք, չեմ ասում քթներիցդ գա, ուղղակի արտաքնոց չկարողանաք գնալ: Չաղացեք:
Լսեք ուրեմն
1. Խոստովանեք, որ որկրամոլ եք ու ուղիղ աղիք, իսկ ժողովուրդը, որ էսքանը ձեզ ներում է, էդ մի արատն էլ կների: Մենք էլ ազգովի կմտածենք ձեր կերածը ջրելու մասին: Չնայած որ ուրիշ դարդ ունենք:
2.Դուք, էն փողերից, որ դեռ չեք կերել, ժողովրդի մի որոշ զանգվածի համար ուղետոմս կգնեք Բաթում, թող մի ամիս՝ երկուս, ժողովուրդը ձեր թսի հոտից հանգստանա, մաքուր օդ շնչի, իսկ դուք կհայտարարեք, թե երկիրը դատարկվել է ու աշխատուժը հեռացել, մի խոսքով՝ ձեր փողերը չենք կարող վերադարձնել:
3. Հաջորդը, ուրեմն դրանից հետո՝ վռազ բարեփոխում եք հարկային դաշտը ու մանր բիզնեսին պոլնի պռախոդ տալիս
4 Բազմազավակներին թափով քաջալերում եք՝ ավտո, տուն, գույք և այլն, որ երկրի դեմոգրաֆիկ խնդիրը լուծվի:
5. Շիրակի մարզի գործազրկության հարցն եք լուծում, որ չասեք թե աղքատ են էս են, էն են, կամ ծույլ են չեն ուզում աշխատել: Կարող եք 4500 անոթևանների բնակարանային խնդրով սկսել, մինչև գործարաններ կառուցեք՝ չէ, ձեր սեփականը չէ, այլ ժողովրդինը:
6. Շտապ բեռնաթափում եք Երևանը՝ առնվազը մի քանի նախարարություններով և դրանք տեղաբաշխում մարզերում, որ երկիրը հավասարաչափ զարգանա
7 Ուրեմն, էլի լիքը բաներ կան, բայց քանի որ էս 6 կետը հաստատ չեք անելու, ապա մտածեք, նստեք տանեցոնց հետ քցեք-բռնեք, բարդանները դասավորեք ու ելաք ու .... , մի խոսքով գաղթեցիք:
Իսկ ազատ մամուլի ու խոսքի ազատության համար ձեզանից մերսի, թե չէ էսքանն ասողն ով էր: Հեն է կհայհոյեինք ու պրծ:

Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը