Խոշոր վթար Նուբարաշենի խճուղում. մահացել է ոստիկանության աշխատակիցը
Ըստ Shamshyn.com-ի՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից այսօր՝ մայիսի 14-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացավ Ռ. Աբրահամյանը, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով էլ ոստիկանության մայոր էր: Պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել Isuzu-ի վարորդ 39-ամյա Սոս Օհանյանը, ով փրկարար ծառայության աշխատակից է, 28-ամյա Արթուր Մանուկյանը և Տարիել Քեշիշյանը, ով ըստ տեղեկությունների, փաստաբան է:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը հրշեջ ծառայության մեքենան էր եղել, ով Նուբարաշենից ընթանալիս էր եղել դեպի Էրեբունի վարչական շրջան, երբ բախվել էր Fiat-ին, այնուհետև՝ Opel-ն էլ էր բախվել Fiat-ին:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Alfa ջոկատի, վթարի վայրի հարևանությամբ գտնվող X զորամասի զինվորները և քաղաքացիներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են վիրավորներին հասցնել հիվանդանոց: Վթարի մասին տեղեկացվել էր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Տեղում երթևեկությունը կանոնավորելու նպատակով ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ Ռաֆիկ Սադյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Նուբարաշենի և Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը:
Վթարի վայր էր ժամանել ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը: