Լրահոս

14.05.2013 13:33


Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական և հարկային մարմինների ղեկավարների հետ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական և հարկային մարմինների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական և հարկային մարմինների ղեկավարների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները և աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը