Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երկու օր ժամանակ է խնդրել կարկուտի հասցրած վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար: Արմավիրի մարզպետարանում գյուղատնտեսության նախարարի, Արմավիրի մարզպետի և կարկուտից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են կարկուտի հետևանքները մեղմելուն և գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:
Առաջիկա օրերին մարզային հանձնաժողովը, ինչպես նաև համայնքներում արդեն ստեղծված հանձնաժողովներն ամբողջությամբ կուսումնասիրեն կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների ընդհանուր վիճակը, կկազմեն վնասի ցանկն ու կգնահատեն չափը: Համայնքային հանձնաժողովների կողմից կկազմվեն համապատասխան ակտեր, որոնք կքննարկվեն մարզային հանձնաժողովում, և արդեն համաձայնեցված ակտերը կներկայացվեն հանրապետական հանձնաժողովի քննարկմանը:
Արագածոտնի մարզպետարանն առայժմ անելիքների մասին լռում է: Նշենք, որ այսօր կարկտահարության վերաբերյալ ԱԻՆ-ում ասուլիս է հրավիրված:
Նշենք, որ կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
Արմավիրի մարզպետը երկու օր ժամանակ է խնդրել