Ազատամարտիկները նստացույց են անում, երթ են անում դեպի Կառավարության շենք, իսկ ահա գեներալ կոչվող Մանվելն իր ընկերների կողքին կանգնելու փոխարեն` անարգում է նրանցից մեկին: Իրեն հարգող երկրում ու հասարակության մեջ անմիջապես հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը, սոցիալական խնդիրներով զբաղվող կառույցները կմիավորվեին, կպահանջեին Կառավարությունից հարգել իրենց կյանքն ու առողջությունը չխնայած մարդկանց, Արցախի անկախությունը նվաճած հերոսներին, այն մարդկանց, ովքեր այսօր հայտնվել են աղքատության նիշից ներքև... Նստացույցի առաջին իսկ օրը երկրի նախագահը, որը նույնպես ազատամարտիկներին ընկեր ու եղբայր է կոչում, անմիջապես կկարգադրեր զբաղվել խնդրով, իսկ Մանվելի նման ապիկարներին կզրկեր զինվորական կոչումներից` ազատամարտիկին անարգելու համար... Բայց` իրեն հարգող երկրում... Իսկ մեր երկրում կիսագրագետ ու թալանչի գեներալներն են սեփականաշնորհել հաղթանակը, երկրի ունեցվածքի մի մասը, բռնազավթել են շատերի ունեցվածքը, ազատամարտիկների հպարտությունը... Սա մանվելների, սեյրանսարոյանների, հայկազների ու նմանների երկիրը չէ, սա այն ազատամարտիկների երկիրն է, որոնք չեն թալանել ու գռփել, որոնք ապրել ու ապրում են արժանապատիվ կեցվածքով` իշխանություններից պահանջելով ընդամենը տարրական հարգանք... Ուրեմն, արթնացե՛ք իշխանավորներ, արթնացե՛ք ազատամարտիկների թիկունքներով պատգամավոր դարձածներ և ՏԵ՛Ր կանգնեք այն մարդկանց, ում գոյությունը պիտի ազգային ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ դիտարկվի...
Արթնացե՛ք ազատամարտիկների թիկունքներով պատգամավոր դարձածներ