Լրահոս

14.05.2013 10:44


Մաքրման աշխատանքների ժամանակ աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ

Մաքրման աշխատանքների ժամանակ աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ
Մայիսի 12-ին՝ ժամը 12։20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մայիսյան գյուղի 57-ամյա մի բնակչից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Մայիսյան գյուղի աղբանոցի մաքրման աշխատանքների ժամանակ, աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է թնդանոթի արկի գլխիկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը