Հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստված նկութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. հունվարից մինչև մարտի 20-նն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենը Վանաձորի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկման հիմք հանդիսացող հայտարարություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներառել` նշելով միայն «Հանրային սնունդ»` 50 քմ ելակետային տվյալների մեծությամբ և 52 500 դրամ վճարի չափով: 2013թ. մարտի 20-ին պարզվել է, որ ընկերությունն իրականացնում է ինչպես «Հանրային սննդի», այնպես էլ «Հեստապար և անհատական կամ համութային այլ ցուցադրումներ ունեցող» գործունեություն: Բացի այդ, նշված ընկերության տնօրենը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, թվով 9 աշխատակիցների` հեստապարուհիների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել և Վանաձորի տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր` խուսափելով եկամտահարկի վճարումները կատարելուց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի քննչական բաժնին:
Հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստված նկութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. հունվարից մինչև մարտի 20-նն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենը Վանաձորի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկման հիմք հանդիսացող հայտարարություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներառել` նշելով միայն «Հանրային սնունդ»` 50 քմ ելակետային տվյալների մեծությամբ և 52 500 դրամ վճարի չափով:
2013թ. մարտի 20-ին պարզվել է, որ ընկերությունն իրականացնում է ինչպես «Հանրային սննդի», այնպես էլ «Հեստապար և անհատական կամ համութային այլ ցուցադրումներ ունեցող» գործունեություն:
Բացի այդ, նշված ընկերության տնօրենը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, թվով 9 աշխատակիցների` հեստապարուհիների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել և Վանաձորի տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր` խուսափելով եկամտահարկի վճարումները կատարելուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի քննչական բաժնին: