Լրահոս

14.05.2013 09:56


Գազի գինը բարձրանալու է

Գազի գինը բարձրանալու է

Հայաստանում առաջիկայում բարձրանալու է գազի սակագինը: Չնայած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ ՀՀ-ում գազի սակագինը բարձրացնելու մասին դեռևս հայտ չի ստացվել, սակայն «ՀայՌուսգազարդ»-ի թերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ առաջիկա ամիսների ընթացքում այդ դիմումը այնուամենայնիվ կներկայացվի: Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ համաձայնության գալ ռուսական կողմի` «Գազպրոմ»-ի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հիմա բանակցություններն ընթանում են սակագնի վերաբերյալ այն թեքումով, որ այն գոնե շատ չբարձրանա:

Այս խորագրի վերջին նյութերը