Մայիսի 13-ին՝ ժամը 17։46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել 18։25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 և 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարաներ:
Հրդեհի հետևանքով 1972թ. ծնված Գ. Մոսյանը և 1996թ. ծնված Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրդեհ բենզալցակայանում