Լրահոս

13.05.2013 21:13


Ծառուկյանը հրավիրել է Տեր–Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին

Ծառուկյանը հրավիրել է Տեր–Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին

Ինչպես ԲՀԿ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մայիսի 14–ին տեղի է ունենալու Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու բացումը: Այն կառուցվել է Ծառուկյանների ընտանիքի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ:

Վաղը` ժ. 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մանկավարժական համալսարանին և Մատենադարանին հարող տարածքներից, հարմարավետ միկրոավտոբուսները բոլոր ցանկացողներին անվճար կտեղափոխեն Աբովյան քաղաք` եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, հրավիրված է նաեւ քաղաքական ողջ վերնախավը, այդ թվում` ՀՀ երեք նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

Միջոցառմանը կմասնակցի նաև հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը