Մեկնարկեց «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» խորագրով կրթական արշավը
Մեկնարկեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Հայկական բժշկական ինստիտուտի կողմից նախաձեռնված «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» խորագրով կրթական արշավը: Կրթական արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք գիտահանրամատչելի կրթական սեմինարներ տարբեր ԲՈՒՀ-երում: Սեմինարներն անդրադառնալու են բժշկության և կենսաբանության տարբեր ոլորտներին առնչվող և հասարակությանը հուզող թեմաներին: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցել Ձեզ հետաքրքրող սեմինարներին: Մուտքն ազատ է:
Առաջին սեմինարը տեղի ունեցավ ս/թ մայիսի 13-ին ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դահլիճում: Ելույթներով հանդես եկան՝ Գայանե Նիկողոսյանը, որը ներկայացրեց «Հայաստանի ցատկող և լողացող 7 հրաշալիքները» թեմայով զեկույց, և Միքայել Առուստամյանը՝ շիզոֆրենիայի վերաբերյալ զեկույցով:
Հաջորդ սեմինարը տեղի կունենա մայիսի 16-ին ժ.15.00 Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եվ իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում:
Զեկույցներով ելույթ կունենան Գայանե Կարապետյանը (թեմա՝ Ճարպակալում) և Մկրտիչ Սահակյանը (թեմա՝ Արագ սնունդ):
Սպասվելիք սեմինարների մասին տեղեկություն կարող եք գտնել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ վեբ-կայքում՝ www.yba.am:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ Հայկական բժշկական ինստիտուտ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Հայկական բժշկական ինստիտուտ