«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած 17 մանդատները հետ չի վերադարձնելու: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆաիրաԶոհրաբյանը:
«Որպես այդպիսին՝ խորքային քննարկումներ չեն եղել: Եղել է տեսակետ, որ պետք չէ վերցնել մանդատները, բայց գերակշռող էր այն տեսակետը, որ մենք բարոյական պարտավորություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների առջեւ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին: ՈրոշվելէվերցնելմանդատներըեւփորձելԵրեւանիավագանիումբարձրացնելայնհարցերը, որոնքայսօրհրատապկանգնածենԵրեւանիեւերեւանցուառջեւ: ՀստակկաԳագիկԾառուկյանիհանձնարարականըբոլորնրանց, ովքերներկայացվածկլինենԵրեւանիավագանիում, որիրենցհիմնականաշխատատեղըոչթեիրենցփափուկհանգիստ, կոմֆորտաշխատասենյակներնենլինելուքաղաքապետարանում, այլ` Երեւանիփողոցներումեւբակերում, պետքէշարունակենշփվելերեւանցուհետեւբոլորխնդիրները, որկան` բարձրացնել: Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես` Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում: Դրանք բոլորը պետք է փորձել բարձրացնել Երեւանի ավագանիում: Առաջին երեք տեղերը ինքնաբացարկ կներկայացնեն, այսօր` օրվա վերջում, պարզ կլինի բոլոր 17-ի անունը»,–ասել է նա:
ԲՀԿ–ն որոշել է վերցնել ավագանու մանդատները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած 17 մանդատները հետ չի վերադարձնելու: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Որպես այդպիսին՝ խորքային քննարկումներ չեն եղել: Եղել է տեսակետ, որ պետք չէ վերցնել մանդատները, բայց գերակշռող էր այն տեսակետը, որ մենք բարոյական պարտավորություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների առջեւ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին: Որոշվել է վերցնել մանդատները եւ փորձել Երեւանի ավագանիում բարձրացնել այն հարցերը, որոնք այսօր հրատապ կանգնած են Երեւանի եւ երեւանցու առջեւ: Հստակ կա Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը բոլոր նրանց, ովքեր ներկայացված կլինեն Երեւանի ավագանիում, որ իրենց հիմնական աշխատատեղը ոչ թե իրենց փափուկ հանգիստ, կոմֆորտ աշխատասենյակներն են լինելու քաղաքապետարանում, այլ` Երեւանի փողոցներում եւ բակերում, պետք է շարունակեն շփվել երեւանցու հետ եւ բոլոր խնդիրները, որ կան` բարձրացնել: Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես` Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում: Դրանք բոլորը պետք է փորձել բարձրացնել Երեւանի ավագանիում: Առաջին երեք տեղերը ինքնաբացարկ կներկայացնեն, այսօր` օրվա վերջում, պարզ կլինի բոլոր 17-ի անունը»,–ասել է նա: