Լրահոս

13.05.2013 16:54


Ձերբակալվել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալը

Ձերբակալվել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալը

Վրաստանում ձերբակալել են ՆԳ նախարարի տեղակալ Գելա Խվեդելիձեին ինտիմ տեսահոլովակ հանրայնացնելու համար: Բարձրաստիճան պաշտոնյան համացանցում տարածել է լրագրող Գեորգի Փարեսաշվիլիի մասնակցությամբ ինտիմ տեսահոլովակ՝ ցանկանալով նման կերպ վրեժ լուծել նրանից: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ Խվեդելիձեին խոստովանել է հանցանքը։

Տեսանյութի հայտնվելուց հետո լրագրողը ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելքվ, որ տեսնայութը մոնտաժի արդյունք է և տարածվել է իրեն վարկաբեկելու նպատակով։ Նա նաև հայտնել էր, որ ինքը ամիսներ շարունակ լրագրողական հետաքննության շրջանակներում էր, փորձում էր պարզել բիզնես ակտիվների ծագումը, որոնք Վրաստանում իշխանափոխությունից հետո անցել են նորանշանակ պաշտոնյաներին`այդ թվում Խվեդելիձեին:
Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբեաշվիլին լրագրողի մեղադրանքները անհիմն է անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը