Լրահոս

13.05.2013 16:40


Նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ազատամարտիկների պահանջները չեն բավարարվել

Նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ազատամարտիկների պահանջները չեն բավարարվել

Հիմա ընկերներով Ազատության հրապարակում ենք, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում է ազատամարտիկների նստացույցը: Այսօր առավոտյան ազատամարտիկները կառավարությանն են հանձնել իրենց պահանջագիրը, որը հիմնականում իրենից ենթադրում է մի շարք հարցերում ֆինանասական կայուն աջակցություն և սոցիալ-կենցաղային, առողջության հետ կապված խնդիրների հետևողական լուծում: Նրանց պահանջագրի առաջին կետում նշվում է հետևյալը. «Պահանջում ենք վերանայել և պատշաճ կերպով սահմանել դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարների չափերը` դրանց ընդհանուր գումարը համապատասխանեցնելով ներկայումս զինծառայողներին ծառայության ընթացքում փաստացի վճարվող գումարին»: Ազատամարտիկները պահանջագրի մյուս կետերում պահանջում են նաև, որ սահմանվի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության բավարար և արժանապատիվ երաշխիքները: Քիչ առաջ զրուցեցի 88-ի շարժման ակտիվիստ և Արցախյան պատերերազմի հաղթանակում մեծ ավանդ ունեցած Վոլոդյա Ավետիսյանի հետ, ով նշեց, որ նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:

Էդգար Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը