Ազատամարտիկը հրաժարվում է իրեն շնորհած բոլոր շքանշաններից ու պարգևներից
Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանը, ով մասնակցել է Հադրութի մարտերին եւ եղել է դասակի հրամանատար, հայտարարում է, որ այսօր ևեթ հրաժարվում է որպես ազատամարտիկ իրեն շնորհած բոլոր շքանշաններից ու պարգևներից, եւ դրանք բոլորը հանձնում ՀՀ ՊՆ-ը: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Արմենիա» Բ/Կ-ից հայտնել է ազատամարտիկը:
«Ես քիչ հետո դուրս եմ գրվում, ոտքս կտրեցին, եւ հայտարարում եմ, որ տանելու եմ էդ բոլորը` իրենց վերադարձնեմ. առաջինը՝ «Գարեգին Նժդեհ», հետո՝ «Ղարաբաղի մայրության» տված մեդալն է, «Մարտական ծառայություն» եւ Շուշիի 15-ամյակին նվիրված շքանշանն է: Այս բոլորը իրանց եմ վերադարձնում»,-հայտարարել է ազատամարտիկը:
Նա պարգևները վերադարձնում է ի նշան բողոքի. վիրավորված ազատամարտիկը պնդում է, որ մատնվել է անուշադրության և անտարբերության, և դրա համար ստիպված է եղել կորցնել ոտքը:
«Ես պատերազմի մասնակից եմ, իրանցից էդքան գումար խնդրեցի, որ ոտքերիս հետ եղած խնդիրը լուծեմ: Էնքան ուշացրին, էնքան սպասեցի, իսկ վերջում` գումարի տեղը ոտքս կտրեցին ու ձեռքս տվեցին, հիմա ես երեք անչափահաս երեխա ունեմ, նրանց չեմ կարող էդ մեդալներով կերակրեմ, դրա համար տալիս եմ հետ»:
Վարդան Ամիրջանյանը պատմել է, որ նամակ էր հասցեագրել ՊՆ և միայն երեք ամիս հետո նրան պատասխանել են՝ հորդորելով դիմել ՀՀ առողջապահության նախարարություն:
«Բայց չէ՞ որ առողջապահության նախարարությունը չի ուղարկել ինձ պատերազմ: Իրանք են մեղավոր, որ այսպես եղավ, եթե շուտ տեր լինեին, այսպես չէր վերջանա, հիմա ոտքիս մեկ երրորդը՝ ծնկից ներքև, հեռացրել են, ու ինձ ուղարկում են Ղարաբաղ, ասում են՝ դու ընդեղի բնակիչ ես, գնա պրոթեզավորվի այնտեղ: Բայց ստեղ մի քիչ որակով է, գիտեմ, որ այնտեղ չեն կարողանալու ինձ պրոթեզավորել»:
Ազատամարտիկի խոսքերով` նվազագույնը 500 ԱՄՆ դոլար է պահանջվում, որ պրոթեզավորեն նրան Հայաստանում, բայց գումար չունի: Հիմա նա մեկնում է Արցախ:
«Ես ո´չ գումար ունեմ, ո´չ էլ հույս, երեք անչափահաս երեխա ունեմ ու 23 հազար դրամ տրվող ամենամսյա թոշակ»:
Ազատամարտիկն ասել է նաև, որ եթե առողջական վիճակը թույլ տար, նա անպայման կմիանար ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց հայտարարած ազատամարտիկներին:
«Նոր եմ դուրս գրվում և պարզապես ի վիճակի չեմ, չեմ կարող, թե չէ կգնայի և նստացույց կսկսեի նրանց հետ»,-ասել է նա: