Լրահոս

13.05.2013 16:35


Բրիթնի Սփիրսը կրկին գերազանց կառուցվածք ունի

Բրիթնի Սփիրսը կրկին գերազանց կառուցվածք ունի

Աղմուկ հանած փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը չի դադարում զարմացնել ոչ միայն իր երկրպագուներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր իրեն նախանձում են: Բանն այն է, որ Բրիթնին կրկին գերազանց կազմվածք ունի: Վերջերս արված լուսանկարներում երգչուհին ցուցադրում է տափակ փորը, բարեկազմ ոտքերը և գայթակղիչ արևառ մաշկը:

Մեկնաբանելով իր արտաքինը՝ Սփիրսը խոստովանում է՝ գեղեցիկ տեսք ունենալն իրեն այդքան էլ հեշտ չի տրվում. «Ես հավանում եմ իմ մարմինը, բայց ժամանակ առ ժամանակ այնինձ նյարդայնացնում է: Ես արդեն 30–ն անց եմ և ստիպված եմ լավ կազմվածքիս համար ավելի գործուն միջոցների դիմել»: Բրիթնին պատմում է, որ ամեն օր յոգայովէզբաղվում, ինչպես նաև հատուկ սննդակարգ ունի, որը պահպանելը բավականն դժվար է. «Շատ դժվար է հետևել սննդակարգին, քանի որ ես անչափ սիրում եմ մակարոնեղեն, շոկոլադե թխվածքաբլիթներ և բրաունի»:

Այս խորագրի վերջին նյութերը