Լրահոս

13.05.2013 15:29


Նախկինում 5 անգամ դատապարտված կինը՝ նոր հանցանքով

Նախկինում 5 անգամ դատապարտված կինը՝ նոր հանցանքով

Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, 1970թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր:

Ժամը 19։30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողացված գումարը հետ է վերադարձվել տուժողին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը