Լրահոս

13.05.2013 17:45


Հենրիխ Մխիթարյանը՝ նոր ռեկորդի հեղինակ

Հենրիխ Մխիթարյանը՝ նոր ռեկորդի հեղինակ

Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով, 2 անգամ գրավելով «Տավրիայի» դարպասը, իր գոլերի թիվը հասցրեց 24-ի՝ սահմանելով Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ: «Կուբանի» կազմում աչքի ընկավ նաև Մարկոս Պիցելլին, ով անվրեպ իրացրեց 11–մետրանոցը «Ամկարի» հետ մրցավեճում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Կրասնոդար»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Մալավան»-«Զոբ ահան»՝0:1, խաղացել է 90 րոպե:

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»-«Հրադեց Կրալովե»՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ակտոբե»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Սանաթ նաֆթ»-«Փայքան»՝2:0, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Շերիֆ»-«Օլիմպիա»՝3:0, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Վորսկլա»-«Մետալուրգ» Դոնեցկ՝0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Վորսկլա»-«Մետալուրգ» Դոնեցկ՝0:1, փոխարինման է մտել 71-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր»-«Տավրիա»՝ 5:0, մասնակցել է հանդիպմանը, դարձել է 2 գոլի հեղինակ:

Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Կրիվբաս»-«Գովեռլա»՝3:0, չի մասնակցել հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Ամկար» Պերմ՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 59-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Ամկար» Պերմ՝ 4:0, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»-«Հրադեց Կրալովե»՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «ԲԱՏԵ»-«Նաֆտան»՝3:0, մասնակցել է հանդիպմանը:

Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, հանդիպումներ տեղի չեն ունեցել:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա» Նիժնի Նովգորոդ- «Ալանիա» Վլադիկավկազ՝1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 62-րդ րոպեին:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ուրալը» հանդիպում չի անցկացրել:

Միխայիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ուֆան» հանդիպում չի անցկացրել:

Այս խորագրի վերջին նյութերը