Լրահոս

13.05.2013 15:15


Երևանում տեղի կունենա աշխարահահռչակ Մոնսերատ Կաբալյեի համերգը

Երևանում տեղի կունենա աշխարահահռչակ Մոնսերատ Կաբալյեի համերգը

Հունիսի 9-ին Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանրաճանաչ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգը: Այս մասին PanARMENIAN.Net–ի թղթակցին հայտնել են Ա.Խաչատրյանի անվան համերգասրահից: Ըստ համերգասրահի աշխատակիցների՝ տոմսերը վաճառքի կհանվեն շաբաթվա վերջին:

Նշենք, որ Մոնսերատ Կաբալյեն համարվում է մեր օրերի լավագույն սոպրանոն: Նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների:

Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք բերեց 1965 թվականին, երբ ելույթ ունեցավ Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

1992 թվականին հիվանդության պատճառով առաջացան ձայնային խնդիրներ և երգչուհին ժամանակավորապես դադարեցրեց իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002 թվականին նա վերադարձավ օպերա:

Այս խորագրի վերջին նյութերը