Կարծիք

13.05.2013 15:00


Արեգնազ Մանուկյան. «Մենք ինքներս դեգրադացնում ենք մեր ազգին»

Արեգնազ Մանուկյան. «Մենք ինքներս դեգրադացնում ենք մեր ազգին»

Որոշ կայքերից այսօրվա լրահոսի վերնագրեր
«Տղան չարաշահելով աղջկա սերը օգտագործել է նրան»։
«Ամուսինը սպանել է իր կնոջ երիտասարդ սիրեկանին»։
«Քույրը սպանել է եղբորը»։
«Ողբերգական վրաերթ՝ Գյումրիում. մայրը տեղում մահացել է, որդին ծայրահեղ ծանր վիճակում է»։
«Հայ տրանսվեստիտների գիշերային դեգերումները»
«Տարվա 15 ամենասեքսուալ աստղերը՝ ըստ Maxim ամսագրի»
«Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. ինչ եղավ, երբ կինը մաշկին բուսական յուղ ներարկեց»։
«Ադրբեջանում մերկ տղամարդը բողոքում է»։
«Հայ հայտնիների աքսեսուարները»։
««Կամուսնանաս` կիմանաս». ապատեղեկատվությունը՝ սեռական խանգարումների պատճառ»։
Լավ, հետո՞։ Եվ սա ընդամենը թռուցիկ նկատածս վերնագրերն են։ Մենք ինքներս դեգրադացնում ենք մեր ազգին, ուղղակի ուզում եմ չհավատա՛լ, որ դա միտումնավոր է արվում...չնայած գնալով համոզվում եմ, որ լավ էլ միտումնավոր է:

Հ.Գ.։ Սա դեռ մի չնչին մասն է։ Դրանից հետո նկատեցի նաև՝ «Հայ հայտնիների քույրերն ու եղբայրները», «Հայ հայտնիներից ում ոտքերն են գեղեցիկ» և այլ մառազմատիկ թեմաներ։

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/523336631035931

Այս խորագրի վերջին նյութերը